News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգտվել է Բուֆալոյում ռասայական հողի վրա զանգվածային հրաձգության առաջին տարելիցից, որպեսզի ընդգծի այն քայլերը, որ   ձեռնարկում է հրազենի կիրառմամբ բռնությունը կրճատելու ուղղությամբ, միաժամանակ կրկնելով Կոնգրեսին ուղղված իր պահանջը՝ «ավելին անել» կյանքեր փրկելու համար։

Տասը աֆրոամերիկացի էր զոհվել 2022-ի մայիսի 14-ին ամերիկյան Նյու-Յորք նահանգի Բուֆալո քաղաքի մթերային խանութում  սպիտակ ռասայի գերազանցությունը դավանողների կողմից։

Այս իրադարձությանը հաջորդել էին բազմաթիվ զանգվածային գնդակահարություններ, այդ թվում 10 օր հետո Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով 19 փոքր երեխա և երկու ուսուցիչ էին սպանվել գրոհային հրացանով զինված դեռահասի կողմից։

Բայդենը, գրելով USA Today թերթի սյունակում, կոչ է արել ամերիկացիներ «օգտվել պահից» և ստիպել Կոնգրեսին գործել, նա ասել է, որ ինքը օգտագործում է իր գործադիր իշխանությունը՝  զենքի վերահսկողության գոյություն ունեցող միջոցները մեծացնելու համար։։

«Ես ամեն ինչ անում եմ հրազենի կիրառմամբ բռնությունը նվազեցնելու համար, բայց Կոնգրեսն ավելին պետք է անի»,- ասել է Բայդենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ