News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իսլանդիայի կառավարությունը կիրակի հայտարարել է, որ բրիտանական ռազմաօդային ուժերի էսկադրիլիան պարեկելու է երկրի երկինքը հաջորդ շաբաթ՝ Ռեյկյավիկում Եվրոպայի առաջնորդների հանդիպման ընթացքում,որտեղ քննարկվելու են մայրցամաքի անվտանգության և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցերը, հաղորդում է Reuters-ը։

Երկու երկրների միջև ստորագրված օդային տարածքի պաշտպանության համաձայնագիրը կապահովի անվտանգությունը մինչև Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովը, դրա ընթացքում և հանդիպումից հետո, որը կայանալու է Իսլանդիայում մայիսի 16-17-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կառավարության առաջնորդների թվում է, որոնք, ինչպես ակնկալվում է, մասնակցելու են 46 երկրից կազմված խորհրդի նիստում։ Ռուսաստանն անցած տարվա մարտին դուրս է եկել խմբից։

Կառավարության տվյալներով, գագաթնաժողովը Իսլանդիայում անցկացվող խոշորագույն միջազգային միջոցառում է լինելու։ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող կղզի պետությունը 400 հազ․-ից պակաս բնակչություն ունի և չունի իր մշտական բանակը և ռազմաօդային ուժերը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ