News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հնդիկ Դիլիպ Չհաբրիան՝ աշխարհի ամենաարդյունավետ ավտոդիզայներներից մեկը, դժվարություններ ունի եւ, այնուամենայնիվ, շարունակում է աշխատել։ Նրա վերջին նախագիծը՝ 4 տեղանի քրոս-կուպեն, պատրաստվել է շվեդական Volvo XC90 քրոսովերի հիման վրա։ Այս մասին գրել է «Колеса»-ն։

DC2 Dilip Chhabria-ն DC Design նախկին ընկերությունն է, որը հիմնվել է անցած դարավերջին հնդիկ դիզայներ Դիլիպ Չհաբրիայի կողմից։ DC2 Dilip Chhabria-ի պաշտոնական կայքում նշվել է, որ աշխատանքի 26 տարիների ընթացքում նրա ընտանիքին պատկանող ընկերությունը ստեղծել է ավելի քան 800 դիզայն-նախագիծ եւ թողարկել ավելի քան 5 000 ավտոմեքենա, որոնցից ամենահայտնին DC Avanti-ն է։ Ներկայացնում ենք DC Design-ի այլ նախագծերը, որոնցով ընթերցողը կարող է պատկերացում կազմել Դիլիպ Չհաբրիայի ճաշակի մասին։

Չհաբրիան ավտոդիզայն սովորել է ԱՄՆ-ում եւ աշխատել է General Motors-ում։ 2020թ. Հնդկաստանի իշխանությունները Չհաբրիային խարդախության, փաստաթղթերի կեղծման եւ փողերի լվացման  մեղադրանք են ներկայացրել, եւ, ըստ տեղեկությունների, գործի հետաքննությունը դեռ ավարտված չէ։ Այդ ընթացքում Չհաբրիան հիմնել է նոր ընկերություն եւ շարունակում է գործել՝ սթոք մեքենաների հիման վրա մեկանգամյա եւ փոքր քանակությամբ մեքենաներ է արտադրում։ Չհաբրիան աշխատոււմ է օրական 12-14 ժամ եւ օրական ստեղծում մոտ 50 էսքիզ։

Քրոս-կուպեն հնդկական ընկերությունը ներկայացրել է մայիսի սկզբին, հիմքում Excellence թոփ-տարբերակն է։ Արտաքնապես դա երեւում է միայն հետեւի հայելիներից, իսկ մնացած ամեն ինչ լրիվ նոր է։ Մեծ դռները՝ ճայի թեւերի նման, ունեն օդանցքներ իջեցվող ապակիների փոխարեն, իսկ երկրորդ շարքի ուղեւորները չունեն կողապակիներ։

Սրահը  լիովին նոր է, բայց պահպանվել են շվեդական քրոսովերի առջեւի վահանակը եւ էլեկտրոնիկան։ Սրահը բաժանված է երկու մասի՝ Bugatti Chiron-ի տիպի։

Թե որքան արժե DC2 Dilip Chhabria-ը՝ հայտնի չէ, ատելիեն պատրաստ է գնի մասին տեղեկացնել պոտենցիալ գնորդներին անձնական հարցման դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ