News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում սկսել ենք «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Քանի որ Սփյուռքի մի շարք հայրենակիցներ պարբերաբար դիմում են ինձ՝ իրենց համայնքներում ևս ստորագրահավաքը կազմակերպելու խնդրանքով, խորհրդանշական ակցիա սկսեցինք Ֆրանսիայում։

Ինչու՞ հենց Ֆրանսիայում, որովհետև Ֆրանսիան այն առաջին և բացառիկ երկրներից է, որ նախագահի մակարդակով բարձրացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի անհրաժեշտությունը և բարձրացրել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կարևորագույն այդ հարցի մասին բնավ չէր խոսում։

Ֆրանսիայում իրականացվող ստորագրահավաքին, ցավոք սրտի, կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիություն և Հայաստանում ընտրելու-ընտրվելու իրավունք ունեցող մարդիկ. նպատակն այն է, որ այս կարևոր գործընթացի մասնակիցը դառնան հենց Հայաստանի ընտրողները։

Ստորագրահավաքը կշարունակվի մինչև կիրակի: Կիրակի օրը՝ Փարիզի Իսի լե Մուլինո (Issy-les-Moulineaux) համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։

Հ.Գ. Ֆրանսիայում ապրող մեր բոլոր հայրենակիցները կարող են կապ հաստատել ինձ հետ՝ տեղի և ժամի հետ կապված տեղեկատվություն ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ