News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան շաբաթ օրը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, որպեսզի փորձի լուծել 1960-70-ական թթ. առեւանգված ճապոնացի քաղաքացիների հարցը, տեղեկացրել են ԶԼՄ-ները։

«Ես մտադիր եմ անձամբ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ, առանց որեւէ նախապայմանի»,- ասել է Կիսիդան Տոկիոյում այս հարցին նվիրված հանդիպման ժամանակ, տեղեկացրել են Mainichi Shimbun. Nikkei թերթը եւ Kyodo տեղեկատվական գործակալությունը։

2002թ. Փհենյանը խոստովանել է, որ առեւանգել է 13 ճապոնացու մի քանի տասնամյակ առաջ։ Հինգ առեւանգվածները եւ նրանց ընտանիքներն ավելի ուշ վերադարձել են Ճապոնիա՝ հայտարարելով, որ մնացյալները մահացել են։

Սակայն Տոկիոն կարծում է, որ առեւանգվել է 17 ճապոնացի, եւ շարունակում է պարզել նրանց ճակատագիրը, ովքեր չեն վերադարձել, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ