News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը վերսկսել է կանոնավոր հանդիպումները՝ տենդի պատճառով դրանք չեղարկելուց հետո,  հայտնում է PA Media-ն։

Շաբաթ օրը պոնտիֆիկոսը մի շարք մասնավոր հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Ջորջթաունի համալսարանի հյուրերի հետ, որոնք քաղաք են ժամանել՝ մասնակցելու ճիզվիտների գլխավորած ամսագրի համաժողովին։

Ավելի ուշ Ֆրանցիսկոսը տեսանկարահանվել է, երբ ժամանել է RAI պետական հեռուստառադիոընկերության ստուդիա։

86-ամյա միապետի մոտ տենդի ախտորոշման մասին Վատիկանի հաստատումն անհանգստություն է առաջացրել Ֆրանցիսկոսի առողջության հետ կապված։

Վերջին անգամ՝ մարտին, երբ նա բարձր ջերմություն ուներ, քահանայապետի մոտ ախտորոշվել էր «սուր բրոնխիտ»։ Նրան ներերակային հակաբիոտիկներ էին ներարկել, որից երեք օր անց նա դուրս էր գրվել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ