News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ռուս զինվորականները խփել են ութ անօդաչու, որոնցով Կիեւը նախատեսում էր գրոհել Մոսկվայի օբյեկտները, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Այսօր առավոտյան Կիեւի վարչակարգը նախաձեռնել է ահաբեկչական գրոհ անօդաչու թռչող սարքերով Մոսկվա քաղաքի օբյեկտների դեմ։ Գրոհին մասնակցել է ութ անօդաչու սարք՝ ինքնաթիռի տիպի։ Հակառակորդի բոլոր անօդաչուները խոցվել են»,- նշվել է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։

Ռազմական գերատեսչությունում նշել են, որ երեք անօդաչու խփվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, դրանք կորցրել են կառավարումը եւ շեղվել թիրախներից։ Եվս հինգ անօդաչու խփվել է զենիթահրթիռահրանոթային «Պանցիր-Ս» համալիրով Մերձմոսկվայում։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել էր, որ մայիսի 30-ի առավոտյան Մոսկվայում «անօդաչուի գրոհի հետեւանքով մի քանի շենքերում տեղի են ունեցել չնչին վնասումներ»։ Բուժօգնության համար դիմել է երկու մարդ, ոչ մեկը հոսպիտալացվելու կարիք չի ունեցել։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն իր հերթին տեղեկացրել է, որ երեքշաբթի առավոտյան Մոսկվային մոտենալիս խփվել են մի քանի անօդաչուներ։

Ինչպես «Ինտերֆաքսին» տեղեկացրել են արտակարգ ծառայությունների աշխատակիցները, մայրաքաղաքում եւ մարզում կործանվել են մի քանի անօդաչուներ։ Դրանց մի մասն ընկել է բնակելի տների վրա։ Մեկը պայթել է 25-րդ հարկի մակարդակում, Ատլասովի փողոցի բազմաբնակարան շենքում (Նովայա Մոսկվա), երկուսն ընկել են բնակելի տների վրա Պրոֆսոյուզնայա փողոցում եւ Լենինի պողոտայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առնվազն 10 հազար ռուսաստանցի զինվորական հրաժարվել է ծառայությունից. «Медиазона»
Ռուսաստանի Դաշնության դատարանները ստացել են զորամասի չարտոնված լքման 9059 դեպք...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
Ուկրաինայում ռուսական МиГ-31К ինքնաթիռի թռիչքի պատճառով տագնապի ազդանշան է հայտարարվել
Հրթիռային վտանգ ամբողջ Ուկրաինայում...
Կրասնոդարի դատարանը հրաժարվել է քանդել տաճարը, որի վանահայրը դեմ է պատերազմին
Դատարանը պարզեց, որ շինարարությունն ինքնակամ չի եղել։ Ամբաստանյալի կողմը շինարարության թույլտվություն է տվել...
Պատերազմի սկզբից Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով 551 երեխա է զոհվել. Ուկրաինայի գլխավոր դատախազություն
Ավելի քան 1388-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել...
Լվովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մասամբ ավերվել է գիտահետազոտական ​​ինստիտուտը
Վնասվել է Անասնաբուժական դեղերի և կերային հավելումների պետական ​​գիտահետազոտական ​​վերահսկողության ինստիտուտի շենքը...
Ամենաշատ