News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ուգանդայում նույնասեռականության դեմ օրենքի ընդունմամբ, որը խախտում է բոլոր ուգանդացիների իրավունքները, բարգավաճումը եւ բարեկեցությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության անկարողությունը հետընթաց է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որը վտանգի է ենթարկում Ուգանդայի քաղաքացիներին եւ վնաս է հասցնում երկրի հեղինակությանը՝  որպես ներդրումների, զարգացման, զբոսաշրջության եւ փախստականների համար վայրի», - նշել է Բլինքենը։

ԱՄՆ-ն Ուգանդայի կառավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ մարդու իրավունքները խախտող օրենքների ընդունումից։

«Պետդեպարտամենտը մեխանիզմներ կմշակի Ուգանդայում ԼԳԲՏ համայնքի իրավունքներին աջակցելու համար եւ կօգնի պատասխանատվության ենթարկել Ուգանդայի պաշտոնյաներին եւ այլ անձանց, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար: Ես նաեւ հանձնարարել եմ դեպարտամենտին թարմացնել ԱՄՆ քաղաքացիների եւ ամերիկյան  բիզնեսների համար հրահանգները եւ դիտարկել Ուգանդայի պաշտոնյաների եւ այլոց դեմ վիզաների սահմանափակման գործիքների կիրառումը՝ մարդու համընդհանուր իրավունքները, ներառյալ ԼԳԲՏ համայնքի իրավունքները խախտելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենին ստորագրել էր ԼԳԲՏ համայնքի դեմ աշխարհի ամենախիստ օրենքներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ