News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները Կասպից ծովի խնդիրների շուրջ խորհրդակցություններ են անցկացրել։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Կասպից ծովում հնգակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Խորհրդակցությունների ընթացքում Բաքուն և Մոսկվան մտքեր են փոխանակել ուղղակի ելակետային գծերի ստեղծման մեթոդաբանության և համակարգման փուլում գտնվող մերձկասպյան երկրների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի շուրջ, ինչպես նաև Կասպից տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ