News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սախալինում գրանցվել է երկու երկրաշարժ, դրանցից մեկը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 09.44-ին, մագնիտուդը՝ 3,5, խորությունը՝ 7 կիլոմետր, տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը։

Երկրաշարժը գրանցվել է Ռոշչինո գյուղից 7 կիլոմետր արեւելք, Օնոր գյուղի տարածքում, զգացվել է 3 բալ ուժգնությամբ։ Զոհեր եւ ավերածություններ չկան։

Երկրորդ երկրաշարժը Սախալինում գրանցվել է տեղի ժամանակով ժամը 10.16-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են ՌԳԱ Միասնական երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային մասնաճյուղում։

Ինչպես նշել է  «Յուժնո-Սախալինսկ» սեյսմակայանի պետ Ելենա Սեմյոնովան, ինտենսիվությունը 3,3 բալ է գնահատվել, էպիկենտրոնը գտնվել է Օնոր գյուղից 18 կիլոմետր հարավ-արեւելք, օջախը՝ 7 կիլոմետր խորության վրա։

Եվս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել Կամչատկայում, ինտենսիվությունը՝ 6,4 բալ, վկայում են ՌԳԱ Միասնական երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային մասնաճյուղի տվյալները։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուստ Կամչատսկից 118 կիլոմերտ հարավ-արեւելք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ