News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը զբաղեցրել է առաջին տեղն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ ըստ Bloomberg-ի Billionaires Index վարկանիշի։ Նրա կարողությունը գնահատվում է 192 մլրդ դոլար։ LVMH-ի (Moet Hennessy—Louis Vuitton) սեփականատեր Բեռնար Առնոն երկրորդն է՝ 187 մլրդ դոլար կարողությամբ։

Forbes-ի վարկանիշում Բեռնար Առնոն նախկինի պես աշխարհի ամենահարուստ մարդն է մնում, նրա կարողությունը գնահատվում է 215 մլրդ դոլար։ Իլոն Մասկը երկրորդ տեղն է զբաղեցնում՝ 200 մլրդ դոլար կարողությամբ։

Բեռնար Առնոն առաջ է անցել Իլոն Մասկից Bloomberg-ի վարկանիշում 2022թ. դեկտեմբերին։ Դա կապված էր տեխնոլոգիական արդյունաբերության դժվարությունների հետ։ Հիմա գործարարները փոխվել են տեղերով, քանի որ LVMH-ի արժեթղթերն ընկել են 2,6 տոկոսով Փարիզի Euronext բորսայի աճուրդներում։ Բեռնար Առնոն մեկ օրում կորցրել է 11,2 մլրդ դոլար, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ