News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երևանում մեկնարկել է եվրաինտեգրմանը նվիրված թվով հինգերորդ տարեկան միջազգային համաժողովը՝ «Արեւելյան գործընկերություն. արդյո՞ք այն նոր փուլ է ազդարարում եվրաինտեգրման գործընթացում» խորագրով։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ջանքերով կազմակերպված ու արդեն ավանդական դարձած սույն միջոցառմանը մասնակցում են հեղինակավոր փորձագետներ և պաշտոնյաներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բուլղարիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելգիայից ինչպես նաեւ ներկայացուցիչներ ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ և ՆԱՏՕ-ի միջազգային կառույցներից։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։Հ ամաժողովին որպես հիմնական զեկուցողներ ելույթ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Լիտվայի ԱԳ փոխնախարար Էվալդաս Իգնաթավիչիուսը ու մի շարք այլ հայ եւ օտարերկրյա պաշտոնյաներ։

«Մարդկային զարգացման միջազգային կենտոն»-ը արդեն 5-րդ անգամ է կազմակերպում նման ներկայացուցչական համաժողով",- ասել է կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը։ «Նման միջոցառումները կառավարության յուրօրինակ հաշվետվություն են հանրությանը՝ Եվրաինտեգրման ճանապարհին իրականացրած կոնկրետ քայլերի վերաբերյալ։ Դրանք նաեւ եվրոպական կառույցներին մեր երկրի ինտեգրման պատրաստության մակարդակը իրապես գնահատելու հնարավորություն են», եզրակացրել է նա։

Համաժողովն իրականացվում է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և Սևծովյան հիմնադրամի օժանդակությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ