News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանը կարող է մեծացնել իր նավթի մատակարարումները Գերմանիա, չի բացառում հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հայտնում է Интерфакс-Казахстан-ը։

Ըստ DW-ի՝ տարեսկզբից Ղազախստանը Գերմանիա է մատակարարել 90 հազար տոննա նավթ, ասել է նախագահ Տոկաևը։

«Ղազախստանը սկսել է նավթ մատակարարել Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով։ Հնարավորություն կա ցուցանիշը հասցնել տարեկան 1,2 մլն տոննայի՝ հետագայում ավելացնելու հնարավորությամբ»,- նշել է նա։

Հունվարին Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը Ղազախստանի՝ Գերմանիա նավթ մատակարարելու առավելագույն հզորությունը գնահատել է տարեկան 6-7 մլն տոննա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ