News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների վարքականոնի խախտման դեպքերը քննելու համար: Դրանք են` Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը, Լաչինի թեմայով լսումների ժամանակ Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե 120 հազար արցախցու համար չարժե վտանգել 3 միլիոնի ճակատագիրը։ ՔՊ-ականները, բնականաբար, դեմ են հանձնաժողովին, բայց պարզվում է՝ ընդդիմության ներսում էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, որ, անկախ ամեն ինչից, նախաձեռնությունն իրականացնեն` օրենքի ուժով կյանքի կոչեն։

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններում չեն գտնում մի պատգամավորի, որը կստանձնի այդ հանձնաժողովի նախագահի դերը, «հայաստանցիները» որոշել են այն զիջել ՊՈՒ-ին եւ առաջարկել Թագուհի Թովմասյանի թեկնածությունը, սակայն մեզ ասացին, որ վերջինս չի տալիս համաձայնություն․ մտավախություն ունի, որ նախագահելով քննիչ հանձնաժողովը՝ ՔՊ-ականներին էլ ավելի կտրամադրի իր դեմ, եւ իր՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը կարագացնեն։ Նախագահի թեկնածուի բացակայությամբ պայմանավորված՝ հարցն օդում կախված է մնացել, սակայն ընդդիմադիրները կարծում են, որ, անկախ ՔՊ-ի դիրքորոշումից, պետք է հանդես գալ նախաձեռնությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ԱԳՆ-ն՝ Ռուբեն Վարդանյանի հարցով
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից...
«Փաստ». Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞
Խոսքը մի մարդու մասին է, որը ժամանակին ասում էր, թե վերջին մարդն ինքն է Արցախից դուրս գալու, այնինչ...
«Հրապարակ». ՌԴ-ն որոշել է պատասխանել Հայաստանի իշխանություններին
Օրինակ՝ Լարսում հայկական բեռների հետ կապված խնդիրներ կառաջանան: Կամ` Ռուսաստանում ապրող մոտ մեկ...
«Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետի՝ կյանքից զրկվելու դեպքից 4 տարի անց դեռ անպատասխան հարցեր կան
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին...
«Իրավունք». Ով է, ի վերջո, դառնալու Երեւանի քաղաքապետ. գնդակը Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է
Արդյունքում Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որին եթե...
«Հրապարակ». ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն...
Ամենաշատ