News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Օդիշա նահանգում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 288-ի, հայտնում է PTI գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու։ Իշխանությունների ճշտած տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենայ ուղեւորվող ուղեւորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից բեռնատար գնացքին բախվելու հետեւանքով եւ հայտնվել հանդիպակաց գծի վրա։ Որոշ ժամանակ անց գնացքին բախվել է եւս մեկ ուղեւորատար գնացք, ինչի հետեւանքով գծերից դուրս է եկել մարդկանցով լի եւս մի քանի վագոն։ Ընդհանուր առմամբ, վթարի հետեւանքով ռելսերից դուրս է եկել 17 վագոն, դրանք լրջորեն վնասվել են:

Գործակալությունը նաեւ նշում է, որ վթարի հետեւանքով տուժել է առնվազն 803 մարդ: Ավելի վաղ հաղորդվել է ավելի քան 900 տուժածների մասին:

Օդիշայում գնացքների բախումը կարելի է համարել ամենամահաբերներից մեկը: Հնդկաստանի Բիհար նահանգում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով, որը տեղի է ունեցել 1981 թվականին, զոհվել է ավելի քան 750 մարդ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ