News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին առանց անդամակցության գործողությունների ծրագրի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք հավատում ենք, որ անդամակցության գործողությունների ծրագրն այլեւս չպետք է համարվի տարր՝ անդամակցության ճանապարհին։ Դա մեխանիզմ է, որն իրեն սպառել է եւ չպետք է կիրառվի Ուկրաինայի նկատմամբ»,-ասել է նա Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ ասուլիսում։

Կուլեբայի խոսքով՝ Կիեւում հասկանում են, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ եւ չեն կարող որոշումներ թելադրել դաշինքին: «Բայց մենք լիովին իրավունք ունենք պայքարելու Եվրաատլանտյան անվտանգության համար, նույնիսկ դեռ ՆԱՏՕ-ի անդամ չլինելով»,-նշել է նա։ Կուլեբան պնդում է, որ առանց Ուկրաինայի հնարավոր չէ պաշտպանել եվրատլանտյան տարածքը, ուստի դաշինքին Կիեւի անդամակցությունն անխուսափելի է:

2022 թվականի սեպտեմբերի վերջին Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։ Նման ընթացակարգի անցկացումը ժամանակավրեպ է, ավելի ուշ նշել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ Կուլեբայի խոսքով՝ Ուկրաինային չի գոհացնի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ոչ մի այլ որոշում, բացի դաշինքին անդամակցելու հրավերից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քլինթոնը խայթել է Պուտինին ՆԱՏՕ ընդլայնման առիթով. «Ափսոս, Վլադիմիր, ինքներդ եք մեղավոր»
Քլինթոնը խայթել է Պուտինին...
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին
Հանդիպումը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․․․
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ջանքերին
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերի համար
Ֆիդանը և Բլինքենը քննարկել են հացահատիկի գործարքը և Լեռնային Ղարաբաղը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ղարաբաղում․․․
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու որոշումը կկայացնի այս տարվա վերջին
The Telegraph-ը հայտնել էր, որ Բայդենը պնդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հատկապես ֆոն դեր Լլայենի նշանակումը
Ստոլտենբերգ. ԱՄՆ-ը կկենտրոնանա Չինաստանի վրա, եթե Ուկրաինան հաղթի
Ըստ Ստոլտենբերգի՝ եթե Կիևը հաղթի հակամարտությունում, ԱՄՆ-ն կունենա Եվրոպայում երկրորդ ամենամեծ բանակը, ինչը․․․
Ամենաշատ