News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատմել է, որ ամեն օր իր հասցեին սպանության ավելի քան 200 սպառնալիք է ստանում։ Ըստ նրա, նա ստիպված է հանդուրժել դա, քանի որ այդ է պարտավորեցնում իրեն հանրապետության նախագահի պաշտոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կիրակի ելույթ ունենալով  երկրում նշվող ՆԳՆ և ոստիկանության օրվա առիթով միջոցառմանը՝ պետության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք խնդրել են նրան մեկնաբանել ընդդիմադիրների ակցիան, որոնք նախօրեին Բելգրադում կայացած զանգվածային բողոքի հանրահավաք էին բերել Վուչիչին պատկերող  կախաղան հանված մարդու տիկնիկը։

Նախագահը նշել է, որ հակակառավարական ցույցերին, առնվազն 2017 թվականից սկսած մշտապես հայտնվում են կախաղաններ, ըստ նրա, ինքը դրան վարժվել է․«Իմ աշխատանքն է հանդուրժել նման խոզությունն ու նման նողկալի բաները»,- ասել է Վուչիչը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ