
Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումները։
Նիստի ընթացքում նախատեսվում է ՀԱՊԿ տարածաշրջանային հակաահաբեկչական «Նայոմնիկ» գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորման և այլ փաստաթղթերի քննարկում։