News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կինոդերասանների համքարությունը (SAG-AFTRA) կողմ է քվեարկել գործադուլին, եթե մինչեւ հունիսի վերջ չհաջողվի պայմանավորվել խոշոր ստուդիաների եւ սթրիմինգային սերվիսների պրոդյուսերների հետ աշխատավարձի բարձրացման շուրջ, տեղեկացրել է CBS-ը։

Գործադուլին կողմ է քվեարկել համքարության՝ արտահայտվել որոշած անդամների մոտ 100 տոկոսը՝ 65 հազար քվեարկողների 97,91 տոկոսը։ Արհմիությունում 160 հազար դերասան, ռադիոհեռարձակման լրագրող, հաղորդավար եւ կասկադյոր կա։ ԱՄՆ կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների դաշինքի հետ բանակցությունները կսկսվեն հունիսի 7-ին։

Դերասանները գործադուլ կսկսեն, եթե պրոդյուսերները չհամաձայնեն բարձրացնել աշխատանքի վճարումը, չփոխհատուցեն կինոկոնտենտի ստեղծման ժամանակ արհեստական բանականության օգտագործման սահմանափակման համար։

Մայիսի 2-ին սցենարիստները սկսեցին գործադուլ ԱՄՆ-ում։ Նրանք չկարողացան պայմանավորվել կինոստուդիաների հետ աշխատանքային պայմանագրի պայմանների բարելավման հարցում։ Սցենարիստները, ինչպես եւ դերասանները, պահանջում են հաշվի առնել իրենց պահանջները սթրիմինգային սերվիսների համար սցենարների պահանջարկի բարձրացման համատեքստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի ազգային կինոկենտրոն
Տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է կինոյի ոլորտի առանձնահատկությունները, առկա գործընթացները, հայաստանյան ու միջազգային...  
Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում թվայնացվելու եւ վերականգնվելու է 32 ֆիլմ
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Ֆ. Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմի թվայնացման․․․
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վերա Վասիլեւան
98 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վերա Վասիլեւան...
Disney-ի որոշումը Աթաթյուրքի մասին աղմկահարույց սերիալը չհեռարձակելու մասին կատաղեցրել է թուրք պաշտոնյաներին
Թուրք պաշտոնյաները զայրացել են...
Հայկական լոբբիի շնորհիվ «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու Disney Plus-ի հարթակներում
Բացարձակապես անընդունելի է, որ սփյուռքի և լոբբիի գործունեությամբ...
Հայ ռեժիսորի ֆիլմը՝ մրցանակակիր ԼԱ միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում
Օրերս հայ հանդիսատեսը առիթ ունեցավ ֆիլմը դիտել նաև «Ոսկե Ծիրան» փառատոնում, որտեղ ֆիլմը ևս…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ