News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը թոռան համար նշանակված նպաստի իրավունքը վերականգնելու հարցով։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ դիմումատուի՝ կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստը որպես օրինական ներկայացուցիչ ստացել է երեխայի հայրը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ներկայում բնակվում է արտերկրում, արդեն 1 տարի է այդ գումարը լիազորագրով ստանում է ինքը։ Լիազորագրի ժամկետը լրանալու պատճառով նպաստի վճարումը դադարեցվել է, իսկ վերսկսելու համար անհրաժեշտ է, որ երեխայի հայրն անձամբ ներկայանա համապատասխան մարմին, ինչը երկրում չգտնվելու հիմքով անհնար է։

Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը բարձրացված հարցը քննարկել է իրավասու պետական մարմնի ներկայացուցչի հետ։ Խնդրի կարգավորման նպատակով ուսումնասիրվել են հնարավոր բոլոր տարբերակները։ Արդյունքում, նպաստի վճարումը վերսկսվել է երեխայի դիմումի հիման վրա։

Տպել
Ամենաշատ