News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումից հետո իրանցի գործընկերների հետ սկսվել են տնտեսական և սոցիալական ծրագրերի քննարկումներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` անդրադառնալով տարածաշրջանում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու արդյունավետությանը։

«Ծրագրերը ներդրումային են, մշակութային և սոցիալական։ Բուն ծրագրերն այս փուլում դեռ մեկնարկած չեն, բայց բազմաթիվ ծրագրեր կան, որոնց քննարկումներն ավարտական փուլում են, և պետք է մեկնարկենք»,– նշեց Ղուկասյանը։

Նա շեշտեց, որ Սյունիքում ԻԻՀ հյուպատոսության բացումը պետք է ավելի շուտ լիներ, քանի որ մեր երկու երկրները մշտապես ջերմ հարաբերություններ են ունեցել, սակայն հաճախ ծրագրերի իրականացումը տեխնիկական խնդիրներ էր առաջանում. կոմունիկացիաների հետ կապված էին հարցեր առաջանում։

Հարցին, արդյոք Իրանի հետ անվտանգային ծրագրերի մասին քննարկումներ լինում են, Ղուկասյանը բացասական պատասխան տվեց։

Նշենք, որ 2022-ի հոկտեմբերի 21–ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:

Արարողությանը մասնակցելու նպատակով Սյունիքի մարզում էին գնացել երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռաիսի. Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշվում է, որ վերջին տարիներին...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի...
ԲԴԽ նախագահը և Իրանի դեսպանն անդրադարձել են դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդմանը
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ…
Իրանը «Զանգեզուրի միջանցքը» կանխելու համար կարող է պատերազմ սկսել, որը Թուրքիայի օգտին չէ. թուրք վերլուծաբան
Զանգեզուրի միջանցքը» խիստ կարեւոր Թուրքիայի համար, որը անմիջական կապ է ստեղծելու Ադրբեջանի հետ, որի միջոցով Թուրքան կապվում է Միջին Ասիայի թյուրքական...
Իրանի Ատրպատականի մաքսատներից 560 մլն դոլարի արտահանում է իրականացվել դեպի 90 երկիր, այդ թվում՝ Հայաստան
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգն ունի երեք գլխավոր մաքսատուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ