
Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը նվազեցրել է գազի սակագները սպառողների համար 36 տոկոսով՝ մինչեւ 18 լեյ (1 եվրո) 1 խմ-ի դիմաց: Գործակալությունը հավանություն է տվել ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխիչ ընկերության համապատասխան հարցմանը, տեղեկացնում է Pro TV հեռուստաալիքը:
Ավելի վաղ «Մոլդովագազի» վարչության նախագահ Վադիմ Չեբանը հայտարարել է բնակչության համար գազի սակագնի նվազեցման հնարավորության մասին, որը երկու տարվա ընթացքում ավելացել է 4-ից մինչեւ 29 լեյ (0,25 դոլարից մինչեւ 1,6 դոլար):