News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ հունիսի 8-ի իր նիստում չզեկուցվող նախագծերից մեկով հաստատեց «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով կարևորվել է նաև ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Կողմերի ընդհանուր պարտավորություններից և եզրափակիչ դրույթներից բացի համաձայնագրով կարգավորվում են ծառայությունների անդրսահմանային առևտուրը, ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի ողջ շրջանակը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը։

Համաձայնագրում ներդրումների, ինչպես նաև ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտները կարգավորող դրույթների առկայությունը նպատակ ունի նպաստել Համաձայնագրի մասնակից պետություններում գործարար միջավայրի բարելավմանը և խթանել ներդրումային հոսքերը։ Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, ընդհանուր առմամբ, ներդրումային գործունեության պայմանների ազատականացում։ Բացի այդ, կարգավորվում են ֆինանսական, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտներում ծառայությունների առևտրի առանձնահատկությունների հետ կապված հարցերը։

Կառավարության նիստում ընդունվեց նաև 2023 թ. փետրվարի 13-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թ. դեկտեմբերի 23-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Նախագծով ԵԱՏՄ անդամ-պետություններում գրանցված բժշկական արտադրատեսակների շրջանառության անցումային շրջանը թույլ կտա խուսափել անդամ-պետություններում բժշկական արտադրատեսակների պակասուրդից՝ միաժամանակ ապահովելով բժշկական արտադրատեսակների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով գրանցման սահուն անցման պայմաններ։ ՀՀ-ում բժշկական արտադրատեսակները մինչ այժմ չեն գրանցվում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի բացակայության պատճառով: Նախատեսված փոփոխությունները լրացուցիչ ժամանակ են ընձեռում Հայաստանում բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կարգավորող ենթաօրենսդրական դաշտի նախապատրաստման համար, ինչը կապահովի բնակչությանը անվտանգ, որակյալ, արդյունավետ բժշկական արտադրատեսակներով: Արձանագրությունը կնպաստի ԵԱՏՄ անդամ-պետություններում բժշկական արտադրատեսակների շրջանառության (գրանցման) ոլորտի իրավահարաբերությունների առավել արդյունավետ կարգավորմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է...
Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը...
ԱԺ քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը. կտրվի 1 մլրդ դրամի աջակցություն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Պետական պահպանության ծառայությունը բյուջեից լրացուցիչ 267,4 մլն գումար կստանա՝ «կադրերի արտահոսքը կանխելու համար»
Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի...
Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ
Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի...
20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին
Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ..
Ամենաշատ