News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը Twitter-ում հայտարարել է, որ այլեւս չի կարողանա դասադուլներ իրականացնել, քանի որ վերջապես ավարտել է դպրոցը։

«Դասադուլ, 251-րդ շաբաթ։ Այսօր ես դուրս եմ գալիս դպրոցից, ինչը նշանակում է, որ այլեւս չեմ կարողանա դասադուլ անել կլիմայի համար: Ուստի սա իմ վերջին դասադուլն է»,-գրել է  20-ամյա ակտիվիստը։

Այնուամենայնիվ, Թունբերգը հավաստիացրել է, որ ուրբաթ օրերին ակցիաները կշարունակվեն, միայն հիմա դրանք դասադուլ չեն կոչվի: Նա ընդգծել է, որ շարունակելու է իր գործունեությունը, քանի որ շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքի առումով հասարակությունը դեռեւս սխալ ուղղությամբ է շարժվում:

Գրետա Թունբերգը հայտնի է դարձել 2018 թվականին, երբ 15 տարեկան էր։ Այդ ժամանակ նա դպրոցում պարապմունքների փոխարեն դասադուլի էր դուրս եկել Շվեդիայի խորհրդարանի մոտ՝ բողոքելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի, իր կարծիքով, անբավարար ջանքերի դեմ։

2019 թվականի դեկտեմբերին Time ամսագիրը Թունբերգին անվանել է «Տարվա մարդ»։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ