
Ռուսաստանը ծանուցել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի բոլոր մասնակից պետություններին դրանից դուրս գալու իր որոշման մասին, դա տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռուսաստանը բոլոր մասնակից պետություններին ծանուցել է ԵՍԶՈՒ պայմանագրից դուրս գալու իր որոշման մասին ծանուցումն ուղարկելուց 150 օր հետո։ Այսպիսով, դա տեղի կունենա նոյեմբերի 7-ին ժամը 00:00-ին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Արտգործնախարարությունը նշել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելու շարունակական ընթացակարգերը «վերջին կաթիլն» են, որոնք անհրաժեշտ են դարձրել Ռուսաստանի դուրս գալը ԵՍԶՈՒ պայմանագրից։
Ռուսական դիվանագիտական առաքելությունը պարզաբանել է, որ ԵՍԶՈՒ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու հետ մեկտեղ ուժը կորցնելու է նաև Բուդապեշտի համաձայնագիրը։