News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքման հետ, Սոչիում Եվրասիական կոնգրես 2023-ի կուլուարներում պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցվածքից կարելի է հասկանալ, որ դրանք առանձին կետեր են, որոնք վերաբերում են բացառապես տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակմանը»,-ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա նաեւ մեկնաբանել է Օվերչուկի այն հայտարարությունը, որ Հայաստանը կորոշի, թե արդյոք իրեն անհրաժեշտ կլինի Ռուսաստանի ԱԴԾ-ի օգնությունը սահմանների վերահսկման համար:

«Կա հստակ դիրքորոշում, որ մաքսային եւ սահմանային հսկողությունը իրականացվելու է մեր օրենսդրությանը եւ մեր լիազոր մարմիններին համապատասխան։ Այլ բան չեմ կարող ասել, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել»,-ասել է Գրիգորյանը։ Նա միայն հավելել է, որ այդ հարցը քննարկվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել։

Փոխվարչապետը նաեւ տեղեկացրել է, որ ապաշրջափակման հարցով որոշվել է նեղացնել քննարկվող հարցերի շրջանակը՝ այն հասցնելով մինչւ Երասխ-Հորադիզ երկաթուղու վերագործարկման քննարկմանը, որպեսզի արագացվի քննարկումների գործընթացը: Գրիգորյանը նաեւ հայտարարել է, որ կարեւոր չէ, թե որ երկիրն է միջնորդ լինելու բանակցություններում, կարեւոր է բովանդակությունը, այսինքն՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ դրանց վերահսկողությունը Հայաստանի իրավասության ներքո:

«Այնուամենայնիվ, բոլորը շահագրգռված են հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպում դեռ չի նախատեսվում»,-ասել է Գրիգորյանը՝ չբացառելով նման հնարավորությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրհամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ալիևը «բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները»
Այս մասին նա հայտարարել է ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում...
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Մարդիկ իրենց կադաստրի վկայականները բերել են, որ մտցնեն իշխանությունների աչքը. Գառնիկ Դանիելյան
Հիմա մարդիկ հավաքվել են այն տեղ, որտեղ հնարավոր է, որ մեքենաները մտնեն...
Ամենաշատ