News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Հայաստանում արեւային էներգիայի արտադրությունն անընդհատ աճում է, եւ արդեն 3-4 տարի հետո արեւային էներգետիկան կարող է զբաղեցնել մինչեւ 20 տոկոս՝ երկրի էներգաբալանսի ներկայիս 12 տոկոսի դիմաց։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է  հայկական էներգետիկ գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը։

Հարցին, թե որքանով է Հայաստանն այժմ օգտագործում իր ներուժը արեւային էներգետիկայի ոլորտում, Հարությունյանը պատասխանել է.  «Հիմա չնչին տոկոսով... ներուժն այնտեղ հսկայական է»։

Ընդ որում, նա նշել է, որ այժմ Հայաստանի էլեկտրաէներգիայի տարեկան սպառման մեջ արեւային էներգիան կազմում է արդեն 12 տոկոս։ Եվ այդ թվերը շատ լուրջ են նաեւ համաշխարհային մասշտաբով, ընդգծել է մասնագետը։ Միեւնույն ժամանակ, այդ ցուցանիշը «շատ վստահ է աճում», հավելել է նա։

«Առաջիկա 3-4 տարում մենք կունենանք առնվազն 25 տոկոս։  Պետությունը ներդրումներ չի անում, մասնավոր սեկտորն է անում։ Իսկ մասնավոր հատվածը ցանկանում է ներդրումներ անել։ Եվ մինչեւ 2025 թվականը ես վստահ եմ, որ մինչեւ 25 տոկոսը մենք կհասնենք»,-հայտարարել է նա։

Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում արեւային էներգետիկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ ռուսական ընկերությունները։

«Կան բազմաթիվ ռուսական ընկերություններ, որոնք այժմ փորձում են նախագծեր գտնել, որպեսզի մտնեն արդեն կառուցված նախագծերի մեջ կամ զրոյից նման նախագծեր մշակեն։ Հայաստանում արեւային էներգետիկան ամենաէժան «նոր» էներգիան է, որը կարող է լինել։ Արեւային ինսոլյացիա, Հայաստանի կլիման պարզապես իդեալական է արեւային էներգետիկայի զարգացման համար»,-պարզաբանել է նա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից». Սանոսյանը՝ Մեծամորի ԱԷԿ-ը փակելու Թուրքիայի պահանջի մասին
Ինչքան էլ ատոմակայանը շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարեւոր...
Շոլց․ Ղազախստանը Գերմանիայի կարևոր գործընկերն է հում նավթի մատակարարման հարցում
Ստորագրվել են կարևոր առևտրային պայմանագրեր Siemens, Siemens Energy, Deutsche Bahn, Linde Group և այլ ընկերությունների հետ
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ
Արևելաեվրոպական խմբից իրենց թեկնածություններն էին առաջադրել Հայաստանի...
Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու պլանները դադարեցվել են. Eurasianet
Անցած տարի Ադրբեջանի հետ համաձայնեցված պլանները դադարեցվել են...
Գերմանիան ժամանակից շուտ լցրեց գազի պահեստարանները մինչև 95 տոկոս
Ձմռանը գազապահեստարանների լիցքավորման մակարդակը սովորաբար նվազում է, իսկ ջեռուցման սեզոնի վերջում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ