
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է ռուսաստանյան Ան-124 ինքնաթիռի առգրավման, և այն Ուկրաինային հանձնելու մասին, տեղեկացնում է Reuters-ը։
ՏԱՍՍ-ի համաձայն, ռուսաստանյան «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռը՝ Չինաստանից քովիդ թեստերի բեռով, որը վարձակալվել էր Կանադայի կառավարության կողմից, Տորոնտո էր ժամանել 2022 թ․ փետրվարի 27-ին երկու ժամ առաջ նրանից, երբ հյուսիսամերիկյան երկրի իշխանությունները Ուկրաինայի իրավիճակի պատճառով ռուսաստանյան ինքնաթիռների թռիչքի համար փակել էին օդը։ Չնայած դրան, ինքնաթիռը ձերբակալվել էր, իսկ անձնակազմը տեղավորվել էր հյուրանոցում։ Ավելի ուշ անձնակազմը Ռուսաստան էր վերադարձել։
Նշենք, որ Կիևում չհայտարարված այցով գտնվող Թրյուդոն հայտարարել է նաև ՌԴ 24 քաղաքացիների և 17 ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու մասին։