News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

 Իրանի իշխանությունները հասանելիություն են ստացել շուրջ 2,5 մլրդ դոլար գումարի ակտիվներին, որոնք արգելափակված են եղել Իրաքում։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է իրանաիրաքյան համատեղ առևտրական պալատի ղեկավարը։

Ըստ նրա, Իրաքում Իրանի արգելափակված ակտիվների մի մասը հատկացվել է ուխտագնացների կարիքների համար, իսկ փողի մի մասով վճարվել է հիմնական ապրանքների մատակարարումը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հունիսի 6-ին ISNA գործակալությունը հաստատել է, որ Թեհրանը շուտով ավելի քան 24 մլրդ դոլար կստանա Իրաքում և Հարավային Կորեայում արգելափակված իր արժութային պահուստներից, ինչպես նաև հասանելիություն կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշարներին։ Հունիսի 2-ին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամադ Ռեզա Ֆարզինը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՀ կարգադրիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ։ Ինչպես գրում է գործակալությունը, նրանց հանդիպման արդյունքում որոշվել է, որ Թեհրանը կարող է ՓՀԻ-ով  (փոխառության հատուկ իրավունքներ, ԱՄՀ-ի հաշվարկային միավորը) ավելի քան 6,7 մլրդ դոլարի հասանելիութուն ստանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ