News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկրաբանների միջազգային խումբը պարզել է, որ իտալական Նեապոլի մոտ գտնվող Ֆլեգրեյան դաշտեր գերհրաբխի տակ մագմային խոռոչը վերջերս այն աստիճան է ընդլայնվել, որ այն ծածկող ապարները մոտ են ճեղքման։ Սա ևս մի փաստարկ է հօգուտ հրաբխի նոր ժայթքման։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մամուլի ծառայությունը։

«Մեր դիտարկումների և հաշվարկների արդյունքները վկայում են, որ  հրաբխի մագմային խոռոչի պատերի մի մասը զգալիորեն թուլացել է։ Սա նշանակում է, որ դրանք մոտ ժամանակներս կարող են փլվել, չնայած նրան, որ դրանց վրա գործադրվող ճնշումն ավելի ցածր է, քան հրաբխի՝ շուրջ 40 տարի առաջ վերջին մասնակի արթնացման  ժամանակ»,- ասել է Նեապոլի (Իտալիա) երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի աշխատակից Նիկոլա Պինոն։

Պինոն և իր գործընկերները բացահայտել են ևս մեկ վկայություն հրաբխի մոտ ժամանակներս ժայթքելու մասին, երբ ուսումնասիրել են, թե ինչպես են փոփոխվում մագմային խոռոչի «կափարիչի» կառուցվածքը և հատկությունները։ Այդպիսի տվյալներ ստանալու համար գիտնականներն ուսումնասիրում են, թե ինչպես է փոխվում Երկրի մակերևույթի ռելիեֆը հրաբխի խառնարանի շրջակայքում, ինչպես նաև հաշվարկում են, թե ընդերքի ինչպիսի ձևափոխումներ են ուղեկցում այդ փոփոխություններին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ