News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Երեւանի վարչական շրջանների նստավայրերում շարունակվում է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը: Քիչ առաջ «Հայաքվեին» իր ստորագրությամբ միացել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։

ԿԸՀ-ի կողմից դրական պատասխանից հետո սահմանվում է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը, քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար (50 հազար ստորագրություն)։

Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ