News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Իսրայելի անօրինական բանտային պրակտիկան հավասար է միջազգային հանցագործությունների, որոնք պահանջում են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազի կողմից անհետաձգելի քննության, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում ասել է դատախազ, Պաղեստինի տարածքում մարդու իրավունքների իրավիճակի գծով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։ 

«Իսրայելի բանտային անօրինական գործելակերպը հավասարազոր է միջազգային հանցագործությունների, որոնք պահանջում են Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից հրատապ հետաքննություն: Ավելին, այդ հանցագործությունները, ըստ երեւույթին, տարածքը «ապաղեստինացնելու» ծրագրի մաս են կազմում։ Սա սպառնում է ժողովրդի՝ որպես ազգային համախմբված խմբի գոյությանը»,- ասել է նա։

Ալբանեզը հավելել է, որ 1967 թվականից ի վեր Իսրայելի կողմից ձերբակալվել է մոտ մեկ միլիոն պաղեստինցի, այդ թվում՝ տասնյակ հազարավոր երեխաներ։

«Այս դրակոնյան իրավական ռեժիմը, որը նաև անորոշ ձևակերպված և շփոթեցնող է ... հակասական օրենքների պատճառով, հիմք է դնում հարկադիր միջավայրի համար, որտեղ պաղեստինցիները մշտապես գտնվում են բանտարկության վտանգի տակ՝ հաճախ անելով կյանքում ամենապարզ բաները՝ հողագործություն, ձկնորսություն, դպրոց հաճախել, բայց նաև օկուպացիայի դեմ արտահայտվել»,- ասել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

 Նրա խոսքով՝ ներկայումս իսրայելական բանտերում պահվում են մոտ 5000 պաղեստինցիներ, այդ թվում՝ 160 երեխա, և նրանցից մոտ 1100-ը բանտարկության մեջ են գտնվում առանց մեղադրանքի կամ դատավարության։

«Պարտադիր է, որ միջազգային հանրությունն ընդունի, որ Իսրայելի օկուպացիայի անօրինականությունը չի կարող շտկվել կամ ավելի մարդասիրականացվել՝ պարզապես վերացնելով դրա ամենալուրջ հետևանքներից մի քանիսը: Սրան պետք է վերջ տրվի, և օրենքի գերակայությունն ու արդարությունը պետք է վերականգնվեն՝ ի շահ և՛ պաղեստինցիների, և՛ իսրայելցիների», - հորդորել է Ալբանեզը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանը, Սոմալին, Պանաման, Դանիան և Հունաստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամներ
ՄԱԿ-ի՝ 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը...
Կարեն Անդրեասյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է դատական համակարգում վեթթինգի թեման
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման...
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Վրաստանում տեղահանվածների վերաբերյալ բանաձեւ է ընդունել. Հայաստանը կողմ է քվեարկել
Բանաձևը դատապարտում է Վրաստանի ռուսաստանյան օկուպացված շրջաններում բռնի ուժով իրականացված...
Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Ռաֆահում. ՄԱԿ-ի միջազգային դատարան
Իսրայելը հազիվ թե ենթարկվի դատարանի որոշմանը...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի հիշատակը
Նա նաև խնդրել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչին Գլխավոր ասամբլեայի անունից ցավակցություն հայտնել կառավարությանը, Իրանի ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալ նախագահի ընտանիքին...
Ամենաշատ