News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարարությունն առաջարկել է 44 իրավասությունների ցուցակ, որտեղից բրոքերներն և բանկերը կկարողանան Ռուսաստանում մասնակցել արժութային առուվաճառքին։ Ցուցակում ներառվել են ԱՊՀ երկրները, Պարսից ծոցի երկրները և Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերները։

Ֆինանսների նախարարությունը որոշել է այն երկրների ցանկը, որոնց բրոքերներն ու բանկերը կկարողանան մասնակցել արժութային կազմակերպված առևտրին Ռուսաստանում՝ բխում է նախարարության կողմից պատրաստված կառավարության որոշման նախագծից՝ հրապարակված Կարգավորող իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Ընդհանուր առմամբ ցուցակում կա 44 պետություն։ Դրանց թվում են ԱՊՀ բոլոր երկրները, Պարսից ծոցի մի շարք երկրներ՝ Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սաուդյան Արաբիան, Կատարը, Բահրեյնը և Իրանը։ Նաև, այն իրավասությունների ցանկը, որոնց բանկերն ու բրոքերները կկարողանան մասնակցել արժութային կազմակերպված առևտրին, ներառում են Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերները՝ Չինաստանը (բացառությամբ Թայվանի ընկերությունների), Թուրքիան և Հնդկաստանը: Ցուցակում ներառված են նաև Եգիպտոսը, Վրաստանը, Իսրայելը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, Թաիլանդը, Վենեսուելան, Ալժիրը և մի շարք այլ պետություններ, որոնք անբարյացակամ չեն ճանաչվել։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է «հաստատել օտարերկրյա պետությունների կից ցանկը» և թույլատրել այդ իրավասությունների բրոքերներին և բանկերին «մասնակցել արժութային կազմակերպված առևտրին արտարժույթով և կազմակերպված առևտրին, որտեղ կնքվում են պայմանագրեր, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են, որոնց հիմքում ընկած ակտիվն արժույթն է և (կամ) տոկոսադրույքները»,- ասված է որոշման նախագծի տեքստում։

Երկրների ցուցակը պատրաստվել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի անունից։ Ընդ որում, այս պահին ձեւավորված ցուցակը վերջնական չէ։ Այն ներկայացվում է հանրային քննարկումների, որոնք կտևեն մինչև 2023 թվականի օգոստոսի 2-ը։

Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանում արտարժույթի կազմակերպված առևտրին մասնակցելու՝ օտարերկրյա բանկերի և բրոքերների թույլտվություն նախատեսող օրենքը։ Այն օտարերկրյա ընկերություններին թույլ է տալիս առևտուր անել ռուսական շուկայում, սակայն նախատեսում է նրանց համար մի շարք սահմանափակումներ մտցնելու հնարավորություն։ Այսպես, Ռուսաստանի բանկը կկարողանա հավելյալ պահանջներ սահմանել կառավարության կողմից համաձայնեցված երկրների ցանկից հայտատուների համար, ինչպես նաև սահմանափակել այն գործարքների ծավալը, որոնք կարող են կատարել օտարերկրյա մասնակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ