
Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր: