News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աբխազիայի հայ համայնքի արտահերթ համագումարում կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել: Ավելին, համայնքը փոխել է անվանումը եւ կոչվում է Աբխազիայի հայերի միություն, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն:

Աբխազիայի հայերի միության նոր ղեկավար է ընտրվել Աբխազիայի Հանրային խորհրդի անդամ Խաչիկ Մինոսյանը` մեկ տարի առաջ ընտրված Սուրեն Կերսելյանի փոխարեն: Մինոսյանը, ով միակ թեկնածուն էր, ստացել է քվեների 100%-ը:

Միության կանոնադրությունում եւս մի շարք փոփոխություններ են կատարվել, մասնավորապես`  նախագահի տեղակալների թիվը կրճատվել է` հասնելով մեկի, իսկ նախագահն ընտրվելու է ոչ թե  նախկինի պես երեք, այլ հինգ տարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ