News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսի և պատգամավոր Սթենի Հոյերի գլխավորությամբ, վեցօրյա այցով ժամանել է Իսրայել։ Այս մասին գրում է Cursorinfo-ն՝ Израиль Сегодня-ի վրա հղումով։ 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նախատեսում են հանդիպել Իսրայելի պաշտոնյաների հետ ՝քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային սպառնալիքը կանխելուն ուղղված ջանքերը, երկու պետությունների լուծման հեռանկարը, դատաիրավական բարեփոխումների շուրջ շարունակվող բանավեճը, ահաբեկչության դեմ պայքարը, և Աբրահամի համաձայնագրի զարգացումը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի իր գրասենյակում արդեն հանդիպել է պատվիրակության հետ։

«Ամենակարևորն Իրանի համար իրական ռազմական վտանգ ստեղծելն է, և երկրորդը՝ օգտագործել այն, եթե ոչինչ չստացվի»,- ասել է նա՝ դիմելով պատվիրակության անդամներին։

Ըստ AIPAC-ի խոսնակ Մարշալ Վիտմանի, այցը ցույց է տալիս «Հրեական պետության հետ Ամերիկայի հաստատակամ համերաշխությունը»:

«Ավելին, այս այցը նպաստում է մի տարածաշրջանի խորը ըմբռնմանը, որը չափազանց կարևոր է ԱՄՆ անվտանգության շահերի համար: Տարբեր քաղաքական կողմնորոշման կոնգրեսականները իզում չեն այցելում հրեական պետություն, քանի որ նրանք գնահատում են ԱՄՆ-իսրայելական հարաբերություններին առնչվող հարցերի մասին առաջին ձեռքից սովորելու արժեքը»,- ասել է Վիտմանը:

Պատվիրակության անդամները կարծում են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը «եզակի կապ ունեն՝ կենտրոնացած անվտանգության և տնտեսական շահերի վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ