News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի և ԱԺ նախկին 3 նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի և Արթուր Թովմասյանի հանդիպումը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է ԱՀ Ազգային ժողովը։

Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը կարևորել  է  նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը խորհրդարանի հետագա գործունեության համար: Նա նշել է,որ նման ձևաչափով հանդիպումները օրինակ պետք է հանդիսանան պետական մյուս օղակների համար:

Իշխանյանը հանդիպմանն անդրադարձել է իր պաշտոնավարման մեկշաբաթյա գործունեությանը, նշել, որ խորհրդարանի ներքին աշխատանքներին զուգահեռ որոշ նախաձեռնություններ են ցուցաբերել, որոնք միտված են առկա խնդիրներին ու մարտահրավերներին: ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ աշխատանքներ են ընթանում խորհրդարանական դիվանագիտության ոլորտում այլ երկրների հետ 8 բարեկամական  խմբերի ու շրջանակների ակտիվացման ուղղությամբ:

Հանդիպմանը ԱԺ նախագահը խոսել է նաև ՀՀ խորհրդարանի հետ հարաբերությունների աշխուժացման մասին:

ԱԺ նախկին նախագահները ողջունել են նման հանդիպումների կայացումը: Անհրաժեշտ են համարել ԱԺ հանձնաժողովների աշխատանքների ակտիվացումը, կարևորել արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը:

Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել ԱԺ հեղինակության բարձրացմանն ու արժևորմանն ուղղված քայլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ