News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:

Խորհրդարանի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՊԲ հրամանատարին հրավերն ընդունելու համար: Իր խոսքում ԱԺ նախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից զատ, առաջին հերթին կարեւորում է մեր անվտանգության եւ պաշտպանության համակարգը՝ ի դեմս Պաշտպանության բանակի, որ եղել եւ մնում է մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:

Կամո Վարդանյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին եւ մարտահրավերները միասին հաղթահարելու պատրաստակամություն հայտնել:

ՊԲ հրամանատարն անդրադարձել է ստեղծված իրավիճակում պաշտպանության բանակի առջեւ դրված խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:

Վարդանյանը խոսել է նաեւ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ  նրանց լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության մասին:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ