News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանն այս ամռանը դարձել է ռուսաստանցիների հանգստի ամենապահանջված ուղղություններից մեկը։ Այս մասին տեղեկացրել է Газета.Ru-ն՝ հղում կատարելով OneTwoTrip-ի վերլուծաբանների հետազոտությանը։ Հայաստանի մայրաքաղաքը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով Ստամբուլին։

Ստամբուլին բաժին է ընկնում օտարերկրյա բոլոր պատվերների 8,9 տոկոսը, բայց մեկ տարում այդ բաժինը նվազել է 3,3 տոկոսով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Երեւանը, որտեղ ձեւակերպվել է նախնական պատվերների 4,3 տոկոսը. Հայաստանի մայրաքաղաքն այս տարի 34,4 տոկոսով ավելի պահանջված է եղել։ Առաջատարների եռյակը եզրափակում է Հռոմը (3,5 տոկոս), որի հյուրանոցների պահանջարկը 2022թ. համեմատ ավելացել է 43,5 տոկոսով։

Թոփ-10 են մտել նաեւ Փարիզը (բաժինը կազմում է 3,1 տոկոս՝ +63,2%), Ռիմինին (2,9 տոկոս, պահանջարկն ավելացել է մոտ 10 անգամ), Դուբայը (2,5 տոկոս-7,4 տոկոս), Անթալիան (2,1 տոկոս-36,4 տոկոս), Բանգկոկը (1,9 տոկոս, +80,0 տոկոս), Բուդապեշտը (1,7 տոկոս, մոտ եռակի աճ) եւ Միլանը (1,6 տոկոս-30,4 տոկոս)։

Ավելացել է նաեւ հետաքրքրությունը Սեուլի (4,6 անգամ), Աթենքի (2,8 անգամ), Բուդապեշտի (2,3 անգամ) եւ Մադրիդի (2,2 անգամ) հյուրանոցների հանդեպ։ 2 անգամ ավելի շատ հյուրանոցային պատվերներ են ձեւակերպվել Աբու Դաբիում, Բաթումում, Բելգրադում եւ Բաքվում, իսկ Բանգկոկի հյուրանոցները նախապես պատվիրել են 80,0 տոկոսով ավելի հաճախ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ