News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ներկայացնեմ ահագնացող վտանգները, որոնք կախվել են մեր երկրի և մեր գլխին։ Երկար տարիներ Ադրբեջանը Եվրոպական տարբեր ատյաններում հայցեր է ներկայացրել ՀՀ-ի դեմ, իբր Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանն Ադրբեջանին հասցրել է շուրջ 130 մլրդ դոլարի վնաս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Մեսրոպ Մանուկյանը:

Նա նաեւ նշել է. «Հիմա ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում՝ հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի 130 մլրդ դոլարի փոխհատուցում։

Չեմ կասկածում, որ այս թրքասեր իշխանությունը գոհունակությամբ կասի, որ նախկիներն էին այդ պարքը թողել մեզ։ Բայց այս պարագայում այդ պարքը պետք է վճարեք Դո՛ւք, իմ շատ սիրելի քաղաքացիներ․․․ Որպեսզի շարքային քաղաքացուն պարզ լինի, թե սրանք ինչ են ուզում բերել մեր գլխին, բացատրեմ. ամեն մի աշխատող քաղաքացի ամբողջ կյանքում ստիպված կլինի իր աշխատավարձի կեսից ավելին վճարել Ադրբեջանին․․․

Ե՛վ սրա՞նք պիտի պաշտպանեն մեր շահերը, իհարկե, ո՛չ։ Որպես պարտքի մարում՝ սրանք պատրաստ կլինեն նույնիսկ մեր Երևանը «Էրիվան» դարձնել կամ անվանակոչել․․․

Հ.Գ. Մեր այսօրվա պայքարը չթրքանալու համար է․․․

Հ.Գ. Մեր պայքարը նրա համար է, որ սրանք մեր երեխաներին և թոռներին չդարձնեն թուրքերի ճորտ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ