News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

«Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրին
Սույն համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության…
Շնորհավո՛ր Առաջին հանրապետության օրը, Հայաստա՛ն․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանատունն այսօր փակ է...
ԱՄՆ դեսպանը հայ-ամերիկյան բարեկամական կապերի խորացման գործում Խաղաղության կորպուսի դերը համարում է անգնահատելի
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, ելույթ ունենալով...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ...
Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հյուրերը նշել են, որ ուրախ են Հայաստանում ներկայացված լինելու և երկրի զարգացմանն աջակցելու...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր…
Ամենաշատ