News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ աշխատակազմը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե ինչու «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Սամվել Անդրանիկի Բաբայանի թեկնածության առաջադրման դիմումը հետ է վերադարձվել՝ ԱՀ Սահմանադրությամբ պահանջվող փաստաթղթի բացակայության պատճառով: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սեպտեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մ. Պետրոսյանին զգուշացվել է համապատասխան փաստաթղթի բացակայության մասին և նշվել, որ ՆԳՆ վիզաների և անձնագրային վարչության բաժինը մինչև այդ օրվա ավարտը՝ ժամը 24:00-ն հնարավորաույթուն ունի տրամադրելու փաստաթուղթը և ԱԺ աշխատակազմը պատրաստ է ընդունել այն: Դեռ ավելին, այդ կապակցությամբ սեպտեմբերի 8-ին պարոն Մ. Պետրոսյանին տեղեկացվել է, որ օրենքը հնարավորություն է ընձեռում համալրել չներկայացված փաստաթուղթը: Պարոն Պետրոսյանը հայտարարել է, որ «այս փուլում» չենք ներկայացնելու որևէ փաստաթուղթ:

Պարոն Բաբայանի մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում սույն թվականի սեպտեմբերի 9-ին հրապարակված մեկնաբանության մեջ ասվում է. «Դատական վճիռը նույն օրը կցվել է Սամվել Բաբայանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումին և ներկայացվել Ազգային ժողով, սակայն կրկին մերժվել է՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերի փաթեթը չի ենթադրում դատական վճիռ, այլ այդ վճռի հիման վրա տրված տեղեկանք»։

Վերոնշյալը բացարձակ սուտ տեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի համապատասխան բաժին «Միասնական Հայրենիք» խմբակցության կողմից հարցի կապակցությամբ հ. 70 առ 05 սեպտեմբեր 2023 թվակիր դիմումից բացի որևէ այլ փաստաթուղթ չի մուտքագրվել:

Սամվել Բաբայանի և իր շուրջ համախմբված անձինք այսօրինակ սուտ տեղեկություններ տարածելով փորձում են հանրային շրջանակներում ստեղծել լարված մթնոլորտ, միաժամանակ անհիմն բանսարկությամբ փորձում են վարկաբեկել ԱՀ պետական կառույցները, այդ թվում՝ ԱՀ նախագահական և Ազգային ժողովի ինստիտուտները, որը այլ բան չէ, քան թշնամու ցանկություններին տուրք տալը:

Ի դեպ իրականությանը չհամապատասխանող նման մի տեղեկություն է տարածել պարոն Բաբայանը ԱՀ նախագահին ուղղված սեպտեմբերի 9-ի շնորհավորական գրառման մեջ: Պարոն Բաբայանը գրում է. « Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից...»:

Հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Բաբայանը հրավիրվել է ԱԺ, տեղեկացվել որոշ զարգացումների և այդ ուղղությամբ կայացված որոշումների մասին: Նրան ոչ թե «խնդրել են», այլ ՊԱՀԱՆՋԵԼ և ԶԳՈՒՇԱՑՐԵԼ են , որ զերծ մնա որևէ ակցիա կազմակերպելուց: Պարոն Բաբայանը տվել է իր համաձայնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ