News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անդրկովկասում պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այս մասին NEWS.ru-ին ասել է  ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա «շատ թույլ» է անվանել Ռուսաստանի հետ ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց Հայաստանի հրաժարվելուց հետո իրավիճակի վերլուծության եւ հետեւելու մասին Կրեմլի հայտարարությունը: Զատուլինը նշել է, որ այս հարցում Մոսկվան պետք է ավելի վճռական գործի, քանի որ տարածաշրջանը կանգնած է նոր պատերազմի շեմին։

«2020 թվականի պատերազմից հետո ստատուս քվոն խախտելու վախի պատճառով մենք այժմ կանգնած ենք նոր պատերազմի շեմին։ Ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։ Այստեղ արդեն հարց չկա, թե որ կողմին ենք մենք աջակցում, մենք հանդես ենք գալիս արդարության օգտին»,-ասել է նա։

Պատգամավորը հիշեցրել է, որ Ռուսաստանն իր վրա է վերցրել խաղաղապահության առաքելությունը։

«Առանց հատուկ կարգավիճակի ես չեմ հավատում բնակչության համար երաշխիքներին, իսկ Ադրբեջանը չի պատրաստվում տալ այն, քանի որ նրանց համար կարեւոր է մաքրել այդ տարածքը եւ կամ արտաքսել, կամ ձուլել հայ բնակչությանը։ Դա համապատասխանու՞մ է մեր շահերին, իհարկե, ոչ։ Ուստի պետք է ինչ-որ գործողություններ ձեռնարկել»,-հավելել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ