News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, ԿԱ. ԷՍ 19 հրետանային հաշվարկի հրամանատար, կապիտան Անդրանիկ Գրիգորյանի հիշատակին նվիրված «Անմահության հետքերով» խորագիրը կրող փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը և հուշ-ցերեկույթը: Հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը, Անդրանիկի ծնողներն ու հարազատները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, համայնքների բնակիչներ, հյուրեր։

Անդրանիկ Գրիգորյանին և հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած մնացած հերոս տղաներին ուղղված հիշատակի և մեծարման խոսքեր հնչեցրին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, այլ պաշտոնյաներ։

Ֆիլմում գեղարվեստական լուծումներով մասնրամասն ներկայացվեց հերոսի զինվորական կենսագրությունը, նրա քաջագործություններն ու հերոսացումը, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմին կամավորագրված Անդրանիկի հոր՝ Կարեն Գրիգորյանի ու Անդրանիկի զինվորական եղբոր՝ Մերուժան Գրիգորյանի գործուն մասնակցությունը պատերազմին:

Ֆիլմը նկարահանել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ, կինոսցենարիստ Սամվել Թադևոսյանը, ով «Արդարության մարտիկներ» անունը կրող ֆիլմաշարի հեղինակ է։

Կինոմատոգրաֆիայի բնագավառում ունեցած ավանդի ու նվիրումի և «Անմահության հետքերով» փաստավավերագրական ֆիլմի ստեղծման համար կինոսցենարիստ Սամվել Թադևոսյանը խրախուսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։

Շնորհանդեսը եզրափակվեց գեղարվեստական կատարումներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ