
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Իրանից պահանջել են տեղեկություններ ներկայացնել այն մասին, թե որտեղ են գտնվում միջուկային նյութերը։ Այս մասին նշվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի նիստում չորս երկրների արած հայտարարությունում, որը հրապարակվել է բրիտանական ԱԳՆ-ի կողմից կառավարության կայքում։
«Ինչ վերաբերում է [ԱԷՄԳ] երաշխիքների վերաբերյալ չլուծված հարցերին, ապա մենք նշում ենք, որ Իրանը մինչեւ հիմա չի դիտարկել անթրոպոգեն ծագման ուրանի մասնիկների առկայության թեման, որոնք հայտնաբերել է գործակալությունը Թուրքուզաբադում եւ Վարամինում։ Գործակալության հստակ հարցման համապատասխան՝ Իրանը պետք է առանց հետագա ձգձգման ներկայացնի տեխնիկապես ստույգ տեղեկություն, թե ներկա պահին որտեղ են գտնվում միջուկային նյութերը եւ կեղտոտված սարքավորումները Թուրքուզաբադում եւ Վարամինում»,- նշվել է տեքստում։