
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շարունակում են հանդես գալ Իրանի միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական լուծման օգտին։ Այս մասին ասված է համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Գերմանիայի ԱԳՆ-ն։
«Մենք շարունակում ենք հանդես գալ դիվանագիտական լուծման օգտին»,- ասվում է տեքստում։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարներն «ավելի քան տասնութ անգամ գերազանցում են Իրանի միջուկային համաձայնագով թույլատրված քանակությունը»:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները ԵՄ-ին ծանուցել են, որ մտադիր չեն հոկտեմբերի 18-ին չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ «Մենք պատրաստ ենք չեղարկել մեր որոշումը, եթե Իրանը լիովին կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները», - ասվում է երեք երկրների ԱԳՆ հայտարարության մեջ։