News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ցանկանում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում քննարկել կազմակերպության տեսուչների զգալի մասի հավատարմագրումը հետ կանչելու հարցը։ Այս մասին Գրոսին տեղեկացրել է Associated Press գործակալության հարցազրույցում։

ԱԷՄԳ ղեկավարը Իրանի նախագահին նամակ է ուղարկել։ Դրանում նա հայտնել է, որ «չափազանց կարեւոր է» քննարկել իրավիճակը տեսուչների, այդ թվում «ամենափորձառուների», հավատարմագրումը հետ կանչելու հետ կապված։ «Ես պատասխան եմ ակնկալում»,- ասել է Գրոսին։

«Շատ դժվար է փորձառու մասնագետներ ունենալ ուրանի հարստացման չափազանց բարդ սարքերի (ցենտրիֆուգների հազարավոր կասկադներով, բազմաթիվ խողովակներով եւ խողովակաշարերով) վրա աշխատելու համար, եւ դա պահանջում է... մեծ փորձ»,- ասել է Գրոսին։ «Հետեւաբար, երբ դուք սկսում եք նրանց սահմանափակել... Պետք է նշեմ. դա լավ չէ։ Վերջացրեք»,- ավելացրել է նա։

Գործակալության գլխավոր տնօրենի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երաշխիքների կատարումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է կազմակերպության տեղադրած մոնիթորինգի տեսախցիկներից եւ էլեկտրոնային համակարգերից։

Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ «եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա) կոչ էին արել Իրանին անհապաղ վերադարձնել ԱԷՄԳ հավատարմագրված տեսուչներին։

ԱԷՄԳ ութ մասնագետներին հետ կանչելու մասին սեպտեմբերի 16-ին տեղեկացրել են Tasnim եւ Fars գործակալությունները։ Նշվել է, որ Թեհրանի այդ որոշումը կապված է ոչ բարեկամական հայտարարությունների հետ, որոնցով հանդես են եկել Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի վերջերս կայացած նիստում։ Սեպտեմբերի 14-ին նրանք Իրանից պահանջել են տեղեկություններ տրամադրել ուրանի մասնիկների մասին, որոնք գործակալությունը հայտնաբերել է Թուրքուզաբադի եւ Վարամինի օբյեկտներում, ինչպես նաեւ ԱԷՄԳ-ին թույլ տալ տեղադրել բոլոր տեսախցիկները, որոնք նա անհրաժեշտ կհամարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային գործարքի վերադարձն Իրանի հետ անհնար է, բոլորովին նոր սխեմա է անհրաժեշտ. Գրոսի
Պետք է վերսկսել երկխոսությունն Իրանի հետ...
G7-ը Իրանին կոչ է անում վերադարձնել ԱԷՄԳ-ի՝ հավատարմագրից զրկված տեսուչներին
Իրանը պետք է կատարի իր իրավաբանական եւ քաղաքական պարտավորությունները...
Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի. G7-ի ԱԳՆ ղեկավարներ
Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի...
Այսօր լրանում է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին վերաբերող բոլոր սահմանափակումների ժամկետը. Իրանի ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ից, համաձայն Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի՝ բոլոր սահմանափակումները, որոնք...
Իրանը պարտավորվում է պահպանել միջուկային համաձայնագրի պայմանները, եթե պատժամիջոցները չեղարկվեն
Մենք աշխատում ենք ՄԱԳԱՏԷ-ի կանոններով․․․
Իսրայելը հայտարարել է, որ Իրանը սպառնում է երկրի միջուկային օբյեկտներին
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իսրայելի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Իրանի եւ նրա ․․․
Ամենաշատ