News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Փողոցային պայքարը բարդ է ու վտանգավոր, հիմնական ուժը երիտասարդությունն է, ով այն մղում է, գնում զրկանքների, ինչ-որ տեղ անգամ զոհողության` բաղձալի նպատակին հասնելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Շարժման կազմակերպիչ և ղեկավար ուժը կոմիտեն է, որն արտահայտում է ընդդիմադիր տարբեր ուժերի ընդհանուր դիրքորոշումը:

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, որպես քաղաքական ուժ, պարզապես իշխանություն չեն պահում: Նրանք իրենց կյանքն են փրկում` համոզված լինելով, որ ենթադրյալ հանցանքի համար պատասխան են տալու: Հետևաբար պայքարն անզիջում է լինելու: Արդունքում երկիրը վերջնականապես վերածվելու է կամ «ժողովրդավարության բաստիոնի» դիմակով բռնապետության, կամ մաքրվելու է ու սկսվելու է լրիվ այլ արժեհամակարգով վերականգնման գործընթաց:

Սրա համար էր, որ մենք հորդորում էինք միավորվել ու գնալ քաղաքապետի ընտրության: Դա ռեալ շանս էր հաղթելու, քանի որ պայքարը լինելու էր լեգալ, գաղտնի, նվազ վտանգավոր, մասնակիցն էլ լինելու էինք բոլորս: Ի՞նչն էր խանգարում այդ նույն կոմիտեն ձևավորել այն  ժամանակ  ու միասին հանդես գալ, օրինակ, Անդրանիկ Թևանյանի դեմքով: Այդպես չարվեց, քանի որ շատ են անպատասխան հարցերը,  շատ են նեղ անձնական շահերը:

Հաղթանակի գրավականն ազնիվ ու համատեղ պայքարն է, որը գոնե այսօր ռեալ է դառնում, քանի որ բոլորին միավորում է ոչ թե անձնական շահը, այլ չթուրքանալու, չնվաճվելու ռիսկը և բնաջնջման վտանգի մեջ գտնվող մեր հայրենակիցներին մենակ չթողնելու ամոթը` խարան, որից երբեք չենք մաքրվելու թե՛ ներսում և թե՛ դրսում: Դառնալով քաղաքական իշխանությանը` նրա խնդիրն ու միտումը պարզ են:

Փոխարենը պարզ չէ, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան և ՆԳՆ նախարար Վահե Ղազարյան, ի՛նչ մոտիվացիայով եք մտնում նման ծանր բեռան տակ: Չէ՞  որ ի  սկզբանե անտեղյակ եք եղել օրվա իշխանության աշխարհաքաղաքական պլաններից, ըստ էության կապ չունեք ոչնչի հետ: Ծառայում են Հայրենիքին, այլ ոչ իշխանությանը, որքան էլ այն բարեհաճ թվա: Ձեր աշխատասենյակների պատուհաններից դուրս նայեք, տեսեք թե ի՛նչ են անում մեր ժողովրդի ու հայրենիքի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինձ ուղիղ ասվել է՝ «պետք է գնաս, եւ մեր մարդը պետք է լինի քաղաքապետ», բայց հո իրենց ուզելով չի. Արկադի Թամազյան
Ոչ մի իրավական հիմք չկա իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար…
2024-ին նոր արտահերթ ընտրությունների թեման է շրջանառվում. Դա պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում. Զաքարյան
Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ, դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային...
Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել. փաստաբան
Հիշեցնենք` երեկ դատախազությունը հայտնեց, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս…
«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում
Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը…
«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում
Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը…
«Ժողովուրդ». Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի
Փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորում» ծրագրով նախատեսվել է 593 մլն դրամ, որի մեջ ներառվում...
Ամենաշատ