News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Դատավոր Մասիս Մելքոնյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել անկողմնակալ և այդպիսին է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեւոն Քոչարյանի փաստաբան Ալեսոանդր Կոչւբաեւը:

Նա նաեւ նշել է, որ պաշտպանական խմբին է միացել փաստաբան Գայանե Պապոյանը, ով դատավոր Մասիս Մելքոնյանի հետ ունի ազգակցական կապ և այդ հիմքով ներկայացնում է ինքնաբացարկի միջնորդություն: Այժմ քննվում է բացարկի երկրորդ միջնորդությունը:

Ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ դատավորը մերժել էր նաեւ փաստաբանական կողմի ներկայացրած դատական  նիստը դռնբաց անցկացնելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ նախաքննական գաղտնիքի հրապարակաման վտանգ կա: 

«Ինքնաբացարկի իամստը կայանոքւմ է նրանում,որ դատարանը ոչ հանդիսանում է անկողմնակալ, ոչ էլ այդպիսին երեւում է:  Մասիս Մելքոնյանը որպես նախկինում քաղաքական դերակատար եւ փաստաբան ունեցել է որոշակի դիրքորոշում պարոն Քոչարյանի թե անձի, թե որպես քաղաքական եւ պետական գործչի հանդեպ, ու այդ դիրքորոշումը կրել է բացառապես բացասական վերաբերմունք, իսկ Լեւոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի որդին է, հետեւաբար բացասական վերաբերմունքն հնարավոր է ունենա նաեւ նրա նկատմամբ: Հետեւաբար կարծել, որ մենք ունենք օրինական դատարան, կարծում եմ կլինի միամտություն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ