News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Իրանի կողմից ուրանի հարստացումը եվրոպական կողմի՝ 2015թ. միջուկային համաձայնագրի պարտավորությունները չկատարելու պատասխանն է։ Այս մասին CNN-ի հարցազրույցում հայտնել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Սկզբում մենք   չէինք ձգտում հասնել ուրանի 60 տոկոս հարստացման։ Նրանք (եվրոպական պետությունները) չկատարեցին իրենց պարտավորությունները»,- ասել է Իրանի նախագահը։ «Այն, ինչ արել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, (2015թ.) համաձայնագիրն ստորագրած կողմերի պարտավորությունների խախտման պատասխանն է»։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մուհամադ Էսլամին հունիսին հայտարարել էր, որ ուրանի հարստացումը մինչեւ մաքրության նշված մակարդակը համապատասխանում է 2020թ. դեկտեմբերին խորհրդարանի ընդունած օրենքին՝ Պատժամիջոցներին դիմակայելու գործողությունների ռազմավարական պլանին։

Ռայիսին հերքել է մինչեւ այն մակարդակն ուրանի հարստացման գաղափարը, որը մոտ կլինի միջուկային զենքին։ Նա ասել է. «Պաշտոնապես հայտարարվել է, որ գործողությունները, որոնք մենք մտադիր ենք նախաձեռնել, ուղղված չեն ցանկացած տեսակի միջուկային զենքի ստեղծմանը։ Սա եվրոպացիների կողմից (համաձայնագրի) չկատարման պատասխանն է»։

Նա նաեւ հաստատել է Թեհրանի վաղեմի դիրքորոշումն այն հարցում, որ իսլամական հանրապետությունը չի նախատեսում միջուկային ռումբ ձեռք բերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային գործարքի վերադարձն Իրանի հետ անհնար է, բոլորովին նոր սխեմա է անհրաժեշտ. Գրոսի
Պետք է վերսկսել երկխոսությունն Իրանի հետ...
G7-ը Իրանին կոչ է անում վերադարձնել ԱԷՄԳ-ի՝ հավատարմագրից զրկված տեսուչներին
Իրանը պետք է կատարի իր իրավաբանական եւ քաղաքական պարտավորությունները...
Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի. G7-ի ԱԳՆ ղեկավարներ
Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի...
Այսօր լրանում է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին վերաբերող բոլոր սահմանափակումների ժամկետը. Իրանի ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ից, համաձայն Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի՝ բոլոր սահմանափակումները, որոնք...
Իրանը պարտավորվում է պահպանել միջուկային համաձայնագրի պայմանները, եթե պատժամիջոցները չեղարկվեն
Մենք աշխատում ենք ՄԱԳԱՏԷ-ի կանոններով․․․
Իսրայելը հայտարարել է, որ Իրանը սպառնում է երկրի միջուկային օբյեկտներին
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իսրայելի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Իրանի եւ նրա ․․․
Ամենաշատ